Խոշոր վթար «Ցուլ» ռեստորանային համալիրի մոտ. կան տուժածներ
Ապրիլի 18-ին, ժամը 16:13-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին՝ «Ցուլ» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 1-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդը՝ Ս. Պ.), «Mercedes C» (վարորդը՝ Հ. Ա.) և «Mercedes C» (վարորդը՝ Լ. Մ.) մակնիշերի ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները՝ Ս. Պ.-ն, Հ. Ա.-ն և «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Գ.-ն հոսպիտալացվել են Վարդենիսի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները: