Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին

Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ:

«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ:
Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Այդ բարեկամությունը ամրապնդվել է ինչպես համատեղ խաղաղ աշխատանքով, այնպես էլ համատեղ պայքարով: Դրա վառ վկայություններից են 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը, որոնց 100-ամյակը նշում ենք այս տարի։

Նոր տարում մաղթում եմ ձեզ հաջողություններ և ամենայն բարիք: Թող գալիք տարին մեր երկրի բոլոր քաղաքացիների, մասնավորապես՝ Հայաստանի եզդիական համայնքի համար լինի խաղաղ ու արգասաբեր տարի»,- ասված է ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30