Հաշվի առնելով, որ Հայաստանում տեղի են ունենում հասարակական-քաղաքական կյանքի արմատական փոփոխություններ, որոնք արդեն այսօր հանգեցրել են շոշափելի արդյունքի, առաջին հերթին՝ ժողովրդի կամքով ձևավորված կառավարության, իսկ շատերը ոչ առանց հիմքի լավատեսորեն հայտարարում են, որ արդեն մենք ապրում ենք նոր Հայաստանում, որոշեցի օգտվել խոսքի ազատության իմ իրավունքից և հրավիրել մամուլի ասուլիս։
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02:
«Փաստ» օրաթերթի 15.05.2018թ. «… գումարները գնում են Վրաստա՞ն» հրապարակման հետ կապված հայտնում ենք, որ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։
Ամիսներ առաջ քաղաքացին զանգահարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին և հայտնել, որ իրեն առանց որևէ հիմքի պահում են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում այն պարագայում, երբ ինքը հրաժարվել է հոսպիտալացվելուց:
Երուսաղեմում իրավիճակը հանգիստ է, հայ համայնքն ապրում է իր բնականոն կյանքով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակում են հավաքվելու հանրապետության մի շարք զինկոմներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մայիսի 15-ին՝ ժամը 19:37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Տավուշի մարզի Բերդ համայնքով անցնող Տավուշ գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը պարզել է, որ Արփի լճից դեպի Ախուրյան գետ տանող շլյուզները փակված են, եւ ջուրը հոսում է ոչ թե դեպի Ախուրյանի, այլ՝ միայն Կառնուտի ջրամբար:
Մայիսի 16-ին՝ ժամը 02:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 24 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «Նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկային հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Երեւանում վերջերս բացված շքեղ հյուրանոցի մեծահարուստ սեփականատերը փորձում է «գցել» փայատերերին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մայիսի 15-ին՝ ժամը 16:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ դատական հայց է ներկայացվել Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի՝ ՀԷԿ-երի Նառայի դեմ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին հեռուստալրագրող, գրող Վահրամ Մարտիրոսյանը հիշում է, որ 90-ականներին ինքը մի հաղորդաշար էր վարում, որը պաշտպանում էր իշխանությանը։ Այժմ նա դա համարում է կոպիտ սխալ։
«Իրավունք» թերթը գրում է. «Հունվարի 8-ին Երեւանում տեղի ունեցած ավտովթարի գործով, որի մեջ մեղադրվում է Ճվճվ Արոյի սկանդալներով հայտնի որդին՝ Սարգիս Վարդանյանը, իսկ վթարի հետեւանքով զոհվեց ՃՈ երու ոստիկան, հայտնի են դատաավտոտեխնիկան փորձաքննության արդյունքները:
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունների ուսումնասիրությունները:
10 ամյա Վիգենը գտնվում է Գյումրու «Թռչունյանց տանը»՝ ընտանիքի ֆինանսական ծանր վիճակի եւ բնակության վայրի անմխիթար պայմանների պատճառով:
Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արագածոտնի մարզում ապօրինի ձեռնարկատիրության դեպք, որը զուգորդվել է ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտմամբ՝ էական վնաս պատճառելով շրջական միջավայրին և ընդերքին:
ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 64 տրանսպորտային միջոց:
Չեխական ավիաուղիները հունիսի 8-ից կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան:
ՌԴ նախագահը նոր հրամանագիր է ստորագրել, որով փոխել է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիների, 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման օրերին հաշվառման կանգնելու ժամկետը․ մի օրվա փոխարեն սահմանվել է երեք օր:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կմիանա քննարկումներին, եթե համաներում շնորհելու մասին որոշում կայացվի: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ավագ օպերլիազոր Արտյոմ Սերոբյանն ավտոմեքենայով երթևեկելիս խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և վրաերթի ենթարկել հետիոտնին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Այսօր Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, անդրադարձավ նրան, որ շատերի համար Հայաստանում տեղի ունեցածը սիրո և հանդուրժողականության հեղափոխություն չէր, քանի որ այդ մարդկանց շարունակում են վիրավորել, ճնշել, և այլն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործության առթիվ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է երկու երիտասարդի դանակահարությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։ Կասկածյալը ձերբակալվել է:
Մայիսի 15-ին, ժամը 13:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքից դեպի Երևան տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, ավտոմեքենա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում. տուժածներ չկան: