ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է իր թիմի նոր անդամին:
«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ընթացքում, որը կայացել է մայիսի 16-ին, որոշում է կայացվել հիմնադրամի բնականոն գործունեությունը շարունակելու վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մայիսի 15-ին ընդունել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մայիսի 17-ին Գյումրիում տեղի ունեցած երկու անձի սպանության դեպքի առթիվ։
Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը մայիսի 17-ին, ժամը 18:34-ին տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ մայիսի 17-ին տեղի է ունեցել հրատապ աշխատանքային հանդիպում մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների մասնակցությամբ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատության շրջանավարտներն այցելել են Հայաստանում ռուսական ռազմաբազա:
«Հանրապետության բոլոր ճանապարհները բաց են։ Հպարտ եմ ձեզանով, ժողովուրդ ջան»։
Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, քիչ առաջ իր ՖԲ էջում հրապարակել է հետեւյալ կոչը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար:
Հայաստանը՝ փոքր և լեռնային երկիր Հարավային Կովկասում, հայտնի է իր բազմադարյա պատմությամբ և մշակույթով:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով 2018 թ երկրորդ կիսամյակում ՀՀ զինված ուժերում շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակվել նախագահի աշխատակազմում առկա թափուր պաշտոնների մասին:
Հրազդանի կիրճ 3 և 3/1 հասցեներում գտնվող տարածքը 15 տարով վարձակալած Տիգրան Ավետիսյանը վստահեցնում է՝ այնտեղ իրականացվող աշխատանքներն օրենքի սահմաններում են և թույլատրված են քաղաքապետարանի և Բնապահպանության նախարարության կողմից:
Համացանցում հրապարակվել է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին ուղղված` ամերիկաբնակ Գայանե Մանուկյանի բաց նամակը, ուր հեղինակն անդրադառնում է երգչուհի Ալլա Լևոնյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքին:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը «Հոդված 3» ակումբում մասնակցել է մամուլի ասուլիսի, որի ընթացքում լրագրողներին է ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աջակցությամբ իրականացվող անազատության մեջ ապօրինի պահվող արջերի փրկության լայնածավալ ծրագիրը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քաջարան քաղաքում անչափահասի դանակահարության դեպքի առթիվ. մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած հատվածը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ապրիլի 19-ին ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը, դեպքի բոլոր հանգամանքները։
Մայիսի 17-ին՝ ժամը 11-ն անց 25-ի սահմաններում, 1-02 ահազանգած քաղաքացին հայտնեց, որ 3-րդ գյուղից գերեզմաններ տանող ճանապարհին՝ հոսանքալարերի համար փորված փոսը մարդ են գցել, որն այրվում է։
Գագիկ Հայրապետյանն ազատվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Կրկնօրինակը՝ ՀՀ բնապահպանության նախարար պարոն Էրիկ Գրիգորյանին
Մայիսի 17-ին, ժամը 13:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի թիվ 2 հանրային լողափում ավտոմեքենա է արգելափակվել ջրի մեջ:
Մայիսի 17-ին, ժամը 12:10-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Մայիսի 17-19-ն առավելապես հյուսիսային շրջաններում, մայիսի 20-22-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մայիսի 16-ին, ժամը 8.30-ին, թիվ 57 երթուղու «Հյունդայի» մակնիշի ավտոբուսի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Քաղաքական նոր իրավիճակը ենթադրում է նոր երևան եկած հանգամանքների առկայություն և նոր ու արդար քննության կազմակերպում` «Սասնա Ծռերի» ազատ արձակելու խնդիրը լուծելու համար:
Այսօր՝ մայիսի 17-ի առավոտյան, Սիլիկյան թաղամասի գերեզմանատան հարեւանությամբ գտնվող փոսում հայտնաբերվել է ամբողջությամբ այրված, կապկպված դիակ։