
Նաիրա Նահապետյանը հայտնվել է դատարանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ դատական հայց է ներկայացվել Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի՝ ՀԷԿ-երի Նառայի դեմ:
«Իրավունքի կողմ» ԻՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Նաիրա Նահապետյանի՝ պահանջելով, որ դատարանը պարտադրի հանրապետական տիկնոջը իրենից ներողություն խնդրել վիրավորելու եւ արժանապատվությունն արատավորելու համար:
Բանն այն է, որ դեռ նախորդ տարի «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ 2017-ի հուլիսի 3-ին ժամը 18.30-ի սահմաններում Երեւանի ավագանու անդամ, ՀՀԿ խմբակցությունից Նաիրա Նահապետյանը, ապօրինաբար մուտք գործելով իրենց կազմակերպություն, ներկայացել էր, որ ինքը Երեւանի քաղաքապետարանի աշխատակից է, կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանից պահանջել է կազմակերպության գործունեության վերաբերյալ փաստաթղթեր:
Լիլիթ Մարտիրոսյանը հոգեբանական ճնշման տակ ցուցադրել է ԻՀԿ-ի գործունեության վերաբերյալ որոշ փաստաթղթեր, եւ Ն. Նահապետյանը վերջինիս սպառնացել է. «Եթե դուք ձեր փասափուսեն չհավաքեք եւ չհեռանաք, ես գրասենյակը փակել կտամ»:
Ի դեպ, փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Այս դեպքի մասով կազմակերպությունը դիմել է նաեւ դատարան արդեն վիրավորական արտահայտությունների համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: