Մայիսի 14-ին՝ ժամը 22:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում` «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, ով ար դեն 10 տարի է նկարահանվում է տարբեր սերիալներում, սիթքոմներում և տեսահոլո վակներում, արդեն երեք տարի է՝ սկսել է նաև հետաքրքրվել քաղաքականությամբ:
Մայիսի 15-ին՝ ժամը 00:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 41 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսի 1-ից 1976 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակը կդառնա պարտադիր:
Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է. «ՀՀ Սիրելի հայրենակիցներ, Այսօր սկսել է նախարարի պաշտոնում առաջին աշխատանքային օրս:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 15-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 17-ին ժամը 09.30-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը` բացառությամբ` Գայի պող. 1, 6, 18, 20, 22, 26, 28, 32 համարների:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 15-ին և 16-ին ժամը 12.00-19.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Սևան քաղաքի, Վարսեր համայնքի ջրամատակարարումը:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ևս մեկ քրեական գործ:
Արաբկիրի հետախույզները բացահայտեցին գողության դեպքեր հագուստի խանութներից:
Գյումրեցի Խաչիկյանների ընտանիքում 10-րդ երեխան է ծնվել: 6 աղջիկ, 3 տղա ունեցող ամուսինները անհամբերությամբ են սպասել 4-րդ որդու ծնունդին:
«Փշալարերը պահեստում են, և ես վստահ եմ՝ դրանք կժանգոտվեն»․ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան:
Նոբելյան մրցանակակիր Մարտիրոս Ծառուկյանի դստեր բաց նամակը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, անարձագանք չի մնացել:
Ավտոկայան 104/408 և 271 հասցում գտնվող տնակի բնակիչները դժվար կացության մեջ են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում սրճեփի և քաղցրավենիքի սարքից գողություն կատարած անձանց ինքնությունը:
Մայիսի 14-ին, ժ.00.10-ին, Երևանի Ալեք Մանուկյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախկին նախարար Լևոն Ալթունյանն այսօր հանդիպել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Մայիսի 14-ին, ժամը 00.10-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավանի Վախթանգովի փողոցի 2-րդ էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Խազալ Շավեշյանին, որը տեղում մահացել է:
Մայիսի 17-ին Գյումրու ավագանին կքննարկի համայնքի ղեկավարի նկատմամբ անվստահության հարցը:
2018թ. մայիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հաղորդագրություն էր տարածվել, որ հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել են Բանգլադեշի 6 քաղաքացիներ, ովքեր հանձնվել են Ազգային անվտանգության ծառայությանը:
Մայիսի 13-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Արթուր Ս.-ն, որի ընկերները հիվանդանոցում հայտնել են, որ դանակահարությունը տեղի է ունեցել Կենտրոն համայնքում` անհայտ անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել են ՀՀ ԱՆ աշխատակազմի ներկայացուցիչներին:
Մայիսի 14-ին, ժամը 14:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր-Տաթև միջհամայնքային ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակ է:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՇՊՀ խորհրդի նախագահի պաշտոնից:
Էջմիածնի տարածաշրջանի Բաղրամյան համայնքի դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում 60-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Ասյա Մելիքյանի հացի արտադրամասում չեն պահվել սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները, իսկ արտադրվող հրուշակեղենի համար բացակայել է անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթը՝ համապատասխանության հայտարարագիրը (EAC):
ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ…
Մայիսի 14-17-ը, 19-ին շրջանների զգալի մասում, 18-ին հյուսիսային շրջաններում հատկապես կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: