
Փորձաքննությունը չի արդարացրել Ճվճվ Արոյի որդու հույսերը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հունվարի 8-ին Երեւանում տեղի ունեցած ավտովթարի գործով, որի մեջ մեղադրվում է Ճվճվ Արոյի սկանդալներով հայտնի որդին՝ Սարգիս Վարդանյանը, իսկ վթարի հետեւանքով զոհվեց ՃՈ երու ոստիկան, հայտնի են դատաավտոտեխնիկան փորձաքննության արդյունքները:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ փորձաքննությունը չի արդարացրել Ճվճվ Արոյի որդու փայփայած հույսերն առ այն, որ ավտովթարն անխուսափելի էր:
Ըստ երեւույթին, դա է պատճառը, որ Սարգսի փաստաբանները մեզ հետ զրույցում չհերքեցին, որ այո, հայտնի են փորձաքննության պատասխանները, բայց արդյունքների մասին դեռ զերծ մնացին տեսակետ հայտնելուց»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: