2018թ. ապրիլի 19-ից սկսած Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպում է հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չի իրազեկել լիազոր մարմնին, հետևաբար, դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ չեն կայացվել:
ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ ապրիլի 20-ին բերման ենթարկված բոլոր 233 քաղաքացիններն ազատ են արձակվել:
«Մենք երթևեկելի մասում չենք կանգնել, ոստիկանն է մեզ կանգնեցրել, մենք շարժվում էինք։ Մենք փողոց չենք փակել, փակել են ոստիկանները, իմ վարորդին հանգիստ թողեք»,- Էրեբունի համայնքում ոստիկանին ասաց Դավիթ Սանասարյանը։
Այս պահին լարված իրավիճակ է Նոր Նորքի 6-րդ զանգվածում։ Նիկոլ Փաշինյանը մի խումբ ցուցարարների հետ երթ է իրականացնում, իսկ ոստիկանները փորձում են միջամտել՝ հորդորելով չխաթարել մարդկանց ազատ տեղաշարժը։
Մասիսում հայրը խեղդել է աղջկան:
2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքին մասնակցած անձինք, ՀՀ ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու մասին որոշման պայմաններում շարունակում են հակաիրավական գործողությունները:
«Դուք սահմանափակում եք քաղաքացիների տեղաշարժը»,- Նոր Նորքի 6-րդ զանգվածում Նիկոլ Փաշինյանին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերաքննիչ քաղաքացիական դատարանից ապրիլին վճռաբեկ տեղափոխված Ստեփան Միքայելյանի պաշտոնի համար պայքարում է մի քանի կին դատավոր` Երևանի դատարանից: Մեկն Անի Մխիթարյանն է՝ Կոմկուսի Արարատի շրջկոմի նախկին քարտուղար Ռաֆիկ Մխիթարյանի դուստրը, ով ընտրվել է նաեւ ԲԴԽ անդամ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 18-ին Երեւանում ծեծի է ենթարկվել նախկին պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանի որդին` 24-ամյա Գարիկ Նուշիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գարեգին Նուշիկյանը պատմեց միջադեպի մանրամասները.
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված 2018թ 1-ին կիս ամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի համաձայն՝ ԱՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը սույն թվականի ապրիլի 20-ին օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի¸ ինչպես նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների անձնակազմի հետ։
Ապրիլի 20-ին, ժամը 22:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 21-ին, ժամը 06:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 4-րդ թաղամասի, Ձոր-1 և Ձոր-2 թաղամասերի, Դավթաշեն 3-րդ թաղամասի 30 և 31 համարների, Դավթաշենի համայնքի թաղապետարանի, Միկոյան փող․ 25 համարի ջրամատակարարումը:
Այսօր Հանրապետության հրապարակում ընթացող Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին մասնակցում էր նաև դերասանուհի Լալա Մնացականյանը:
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, դու ի՞նչ է՝ ուզում ես՝ այլևս ձեր տնից դուրս չկարողանա՞ս դուրս գալ։ Ես քեզ զգուշացնում եմ, Տարոն, թափթփուկների հավաքի, թե չէ մի ամիս տնից դուրս չես գա, պատուհանից էլ չես նայի»,- Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 23-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի շրջանի՝ Երկաթուղայինների փողոցի, Արցախի փողոցի և նրբանցքների և Շենգավիթ վարչական շրջանի՝ Գարեգին Նժդեհ փողոցի 58 համարի ջրամատակարարումը:
«Արդեն քանի օր Ոստիկանությունն ու իշխանությունները հաղորդագրություններ են տարածում, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Մեր շարժումը բռնության շարժում չէ, և մեր շարժման որևէ ներկայացուցիչ չի կարող որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրել»։
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը հրապարակել է ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և իր կողմնակիցների անցկացրած հանրահավաքի լուսանկարները՝ արված թռչող սարքից:
Բելգիայում Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 21-ին:
Փարաքար համայնքում ցուցարարները փակել են գլխավոր մայրուղին։ Սուրբ Հարություն եկեղեցու մոտ նրանք երկկողմանի փակել են ճանապարհը՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Ցուցարարները մայրուղու վրա խնջույք էին կազմակերպել։ Մեր տեղեկություններով մայրուղին արդեն բացվել է։
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) ժյուրիի կողմից հայտարարվեց Հայաստանում զբոսաշրջության համար նորարար գաղափարների ստեղծմանն ուղղված հաքաթոնի երեք հաղթողների անունները:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանը ապրիլի 20-ին հանդիպում-քննարկում է ունեցել զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է ապրիլի 20-ին մինչև 20:00-ի դրությամբ կատարված աշխատանքների արդյունքներն ու առկա մտահոգությունները:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որով երկրում տեղի ունեցող գործողությունների կազմակերպիչներին հորդորել է չառաջնորդվել միայն ներքին քաղաքականության փոփոխության մտքով, հիշել երկրի արտաքին մարտահրավերների և խնդրահարույց թեմաների մասին։
Մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել 2018 թվականի մարտի 10-ի երեկոյան Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ կենտրոնական բանկի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով կատարված մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Երևան քաղաքի գրեթե բոլոր ոստիկանության բաժիններում գտնվում են Փաստաբանների պալատի իրավաբանական օգնություն տրամադրող խմբի փաստաբանները:
Գյումրիում Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությունը լայն արձագանք է գտել: Հանրապետությունում առկա սոցիալական վատ վիճակը, անարդարությունները, արտաքին քաղաքական հիմնախնդիրների չլուծված լինելը մարդկանց դրդում են փողոց դուրս գալ: