Բաժիններ՝

«Դա օրինական պահանջ չէ, խուլիգանություն է» Դավիթ Սանասարյանը՝ ոստիկանին

«Մենք երթևեկելի մասում չենք կանգնել, ոստիկանն է մեզ կանգնեցրել, մենք շարժվում էինք։ Մենք փողոց չենք փակել, փակել են ոստիկանները, իմ վարորդին հանգիստ թողեք»,- Էրեբունի համայնքում ոստիկանին ասաց Դավիթ Սանասարյանը։

Ոստիկանն ասաց, որ կարգադրություն ունեն մեքենան տուգանային հրապարակ տանելու, ինչը օրինական պահանջ է։ Սանասարյանն էլ ասաց, որ դա օրինական պահանջ չէ, խուլիգանություն է, քանի որ ոստիկաններն են կանգնեցրել մեքենան, ոչ թե իրենք են փակել փողոցը։

Դավիթ Սանասարյանը դիմեց ոստիկանության գնդապետին՝ հորդորելով չլարել իրավիճակը։

«Դուք ժողովրդի ոստիկանն եք, ժողովրդին մի խանգարեք»,- ասաց Սանասարյանը։

Ոստիկանության գնդապետն ասաց, որ շարունակեն իրենց ճանապարհը։ Թեև այնտեղ ներկա վարորդները պնդեցին, որ բերման ենթարկվող է եղել, ոստիկանության գնդապետը հերքեց՝ ասելով, որ բերման ենթարկվող չի եղել։

Ոստիկանությունը նորից հորդերեց Սանասարյանին՝ շարունակել ավտոերթը և չփակել ճանապարհը։ Մոտ մեկ տասնյակ ավտոմեքենաները շարունակեցին երթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս