Բաժիններ՝

«Հարրի Փոթեր» ֆիլմի դերասանուհին հրաժարվել է Թրամփի հետ ժամադրությունից

Դերասանուհի Էմմա Թոմփսոնը, ով Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարի մի քանի մասերում մարմնավորել է բախտագուշակության դասախոս Սիբիլ Թրելոնիին, խոսել է Դոնալդ Թրամփի հետ ժամադրությունից հրաժարվելու մասին: Այս մասին հայտնի է դարձել The Guardian-ի հաղորդագրությունից։

Ըստ Թոմփսոնի, նա ժամադրության գնալու առաջարկ է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից նույն օրը, երբ պաշտոնապես հաստատվել է իր ամուսնալուծությունը: Դերասանուհին ֆիլմի նկարահանումների ժամանակ հեռախոսազանգ է ստացել, և զանգահարողը ներկայացել է որպես Թրամփ:

55 Photos Of Donald Trump Looking Young & Hip

Գործարարը դերասանուհուն առաջարկել է գալ և մնալ իր «սիրուն վայրերից» մեկում (հավանաբար նկատի ունենալով իր հյուրանոցներից մեկը) և «գուցե ընթրել»: Դերասանուհին կարծում է՝ գործարարը, որն այդ ժամանակ նույնպես ամուսնալուծվում էր, ուներ հատուկ մարդիկ, որոնք իր համար ամուսնալուծության գործընթացի մեջ գտնվող կանանց էին փնտրում:

Հեռախոսազանգի ընթացքում դերասանուհին Թրամփին հայտնել է, որ կզանգահարի ավելի ուշ: Այժմ նա գործարարի գործողությունները հետապնդում է համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս