Անհայտ անձինք հարվածեցին ոստիկանին. նրա ինքնազգացողությունը վատացավ. Լարված իրավիճակ

Այս պահին լարված իրավիճակ է Նոր Նորքի 6-րդ զանգվածում։ Նիկոլ Փաշինյանը մի խումբ ցուցարարների հետ երթ է իրականացնում, իսկ ոստիկանները փորձում են միջամտել՝ հորդորելով չխաթարել մարդկանց ազատ տեղաշարժը։

Իրավիճակը լարվեց. ոստիկաններից մեկին անձրևային սև թիկնոցներով անհայտ անձինք սկսեցին հարվածել, գցել գետնին,  նրա ինքնազգացողությունը վատացավ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ոստիկաններին հարվածողները որևէ կապ չունեն երթի մասնակիցների հետ։

«Ոստիկանին խփողը սադրիչ է»,- ասաց Փաշինյանը։

Լուսանկարը՝ արխիվից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30