
Կինը հրաժարվել է մի քանի մթերքներից և նիհարել է 29 կգ

Լոնդոնաբնակ Էլլիսոն Հաֆ-Ռիչին, ով ծննդաբերությունից հետո առաջացած մեջքի լուրջ վնասվածքի պատճռով գիրացել էր, կարողացել է ինքնուրույն նիհարել 29 կգ։ 2022 թվականին, երբ հղի էր իր փոքր դստերով, երիտասարդ կինը վնասել էր մեջքը։ Ծննդաբերությունից հետո ցավերը շարունակվել են, և էլլիսոնը սկսել է դրանք «մեղմել» ֆասթֆուդով ու ալկոհոլով։ Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Իմ կարիերան ավարտված էր, ցավերից չէի կարողանում շարժվել, գիրացել էի, և դա իմ կյանքի հոգեբանական ու ֆիզիկական ամենավատ վիճակն էր»,- հիշում է Հաֆ-Ռիչին։
Որոշելով փոխել իրավիճակը՝ նա հրաժարվել է քաղցրավենիքից, ֆասթֆուդից ու ալկոհոլից, դադարել է պատրաստի սնունդ պատվիրել։ Փոխարենը Էլլիսոնն իր սննդակարգում ավելացրել է ձու, միրգ ու բանջարեղեն։ Այս պարզ քայլերի շնորհիվ նա կարողացել է վերականգնել առողջությունը և նիհարել 29 կգ։