Բաժիններ՝

Փրկարարները մեկուսացրել են գազի արտահոսքից բռնկված հրդեհը

Ապրիլի 21-ին, ժամը 06:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Է. Մ.-ին պատկանող թիվ 36 տան խոհանոցում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:36-ին, մարվել՝ 06:37-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30