«Դուք սահմանափակում եք քաղաքացիների տեղաշարժը». Վալերի Օսիպյանը զգուշացրեց Նիկոլ Փաշինյանին

«Դուք սահմանափակում եք քաղաքացիների տեղաշարժը»,- Նոր Նորքի 6-րդ զանգվածում Նիկոլ Փաշինյանին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Մենք քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ են ստանում, որ ոմանք ուշանում են հիվանդանոցից, Իսակովի պողոտան 2 անգամ փակել եք՝ օդանավակայանից են ուշացել ոմանք, ուշացել են տարբեր հանդիպումներից։ Առհասարակ, սահմանափակվել են նրանց սահմանադրական իրավունքները»,- ասաց Օսիպյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ չսահմանափակեն իրենց իրավունքը և ճանապարհ տան։ Ոստիկանությունը թույլ չտվեց քայլել փողոցներով։ Վալերի Օսիպյանն ասաց, թե երեկվա երթերի ժամանակ ցուցարարները վիրավորել են ոստիկաններին. «Պարոն Փաշինյան, դուք կազմակերպիչն եք»։

Փաշինյանը, սակայն, կոչ արեց բոլորին հավաքվել 6-րդ Մասիվում։ Օսիպյանն էլ ասաց, որ որպես կազմակերպիչ ստիպված է լինելու հեռացնել Փաշինյանին։

Վերջինս մեջ բերեց «Հավաքների ազատության մասին» օրենքը, նշելով, թե կարող են իրականացնել մինչև 100 հոգանոց երթեր։ Իսկ Օսիպյանն ասաց, որ իրենք միշտ 100-ից ավելի են լինում երթերի ժամանակ։

«Պարոն Փաշինյան, աստեղ չկա ինքնաբուխի կամ շտապ հանրահավաքի բան»,-ասաց Օսիպյանը։

Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Գիշերը անհայտ անձինք հարձակվել և ջարդել են մեր շարժման մասնակիցների մեքենաներ, ոստիկանությունը որևէ միջոց չի ձեռնարկել, և սա բողոքի երթ է՝ այդ գործողությունների նկատմամբ, սա բողոքի երթ է ոստիկանության կողմից մեր կողմնակիցներին ապօրինի բերման ենթարկելու կապակցությամբ, սա բողոքի երթ է՝ մեր կողմնակիցներիր նկատմամբ տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ»։

Օսիպյանը նախազգուշացրեց՝ դադարեցնել երթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30