
Տեղացած հորդառատ անձրևի պատճառով պատշգամբ է փլվել

Մայիսի 22-ին, ժամը 12:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, տեղացած հորդառատ անձրևի պատճառով Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ թաղամասի 2-րդ նրբանցքի թիվ 13 տան պատշգամբը փլվել է:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ մասամբ փլվել է տան պատշգամբի հենապատը՝ 35 քմ, իսկ 15 քմ հատվածում առաջացել են ճաքեր, և առկա է փլուզման վտանգ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով գործունեության բաժնի և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետերին: