Բաժիններ՝

«5000-10 000 դրամով կարելի է զարդարել դահլիճը և լավ ժամանակ անցկացնել». Արայիկ Հարությունյան

Դպրոցներում Վերջին զանգի համար կազմակերպվող դրամահավաքները հրատապ լուծում եմ պահանջում:  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, թե շատ դպրոցներում այն կանխվել է:

«Հրատապ լուծման խնդիր եմ համարում դրամահավաքները: Այս գործում մենք արդեն ունենք լուրջ հաջողություններ: Շատ դպրոցներում դրամահավաքները կանխված են, և հետ են վերադարձվում գումարները»,-ասաց նախարարն ու հավելեց, որ որոշ գործերով արդեն զբաղվում է ՀՀ ոստիկանությունը, իսկ մեկով՝ Ազգային անվտանգության ծառայությունը:

Տեսչական մարմինը և նախարարության համապատասխան վարչությունը ևս աշխատում են այդ դեպքերի կանխման ուղղությամբ: «Մենք նպատակ չունենք նրանց բանտեր ուղարկել, բայց արտառոց դեպքերում նրանք բանտեր կգնան, և դա դաս կլինի մյուսների համար»,-նշեց Հարությունյանը:

Նրա կարծիքով՝ 5000-10 000 դրամով կարելի է զարդարել դահլիճը և լավ ժամանակ անցկացնել: Իսկ ավել գումարները ծախսվում էին կոռուպցիոն նպատակներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031