Բաժիններ՝

Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի սաները պահանջում են նախկին տնօրենի վերադարձը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում սաները բողոքի ակցիա են անցկացնում:

Նրանք պահանջում են վերադարձնել աշխատանքից ազատված տնօրեն Սերգեյ Խառատյանին, ով մայիսի 20-ին աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել, ինչից հետո դասախոսական կազմն ու ուսանողները դասադուլ և գործադուլ են սկսել:

«Պահանջում ենք պարոն Խառատյանի վերադարձը: Լավագույն դասախոսները դիմում են գրել և դուրս եկել քոլեջից, ո՞վ է դրա պատասխանատուն: Մեզ մենակ պարոն Խառատյանը կարող է ասել, մենք մտնենք քոլեջ, թե ոչ»,- նշեց ակտիվիստներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031