Բաժիններ՝

«Վերջին 3-4 տարում կենսաթոշակ ավելացնելու հնարավորություն եղե՞լ է, թե՞ ոչ». Միքայել Մելքումյանը՝ փոխնախարարին

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Պետական կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն ասաց, որ գործող կարգավորումով մարդիկ ներկայացնում են տեղեկանք իրենց աշխատանքի վերաբերյալ, որից հետո կենսաթոշակը վերահաշվարկվում է: Հիմա առաջարկում են հանել այդ դրույթը, որպեսզի միայն դիմումը բավարար լինի  կենսաթոշակառուի թոշակը հաշվարկելու համար:

«Անկեղծ ասեք՝ վերջին 3-4 տարում կենսաթոշակ ավելացնելու հնարավորություն եղե՞լ է, թե՞ ոչ»,- հարցով հիմնական զեկուցողին դիմեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

Ի պատասխան՝ Ս. Սաիյանն ասաց. «Հեռու եմ այն մտքից, որ որևէ պահի առկա է եղել հնարավորություն՝ բարձրացնելու թեկուզ 2-3 հազար կենսաթոշակները, ու չի արվել: 2-3 հազար բարձրացնելու համար անհրաժեշտ է 12-15 միլիարդ դրամ: Այնպես չէ, որ փոքր գումարների մասին է խոսքը»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նկատեց, որ նախկին իշխանությունը նորին թողել է 7.5 տոկոս տնտեսական աճով տնտեսություն, ու հիմա իրենք կարող են որոշել՝ բարձրացնե՞լ, թե՞ ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031