Մայիսի 9-ին՝ ժամը 15:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 5-րդ շարքի տներից մեկի բակում նկատվում է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այս տարվա հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով` Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 6219 ուղեւոր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 349 հազար 171 ուղեւոր, իսկ ժամանել` 344 հազար 665-ը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած անձրևային եղանակին, Երևանում ակտիվորեն ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մայիսի 9-ին՝ ժամը 19:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Մայիսի 9-ին՝ ժամը 18:21-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, վարորդն արգելափակվել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկար տարիներ նախարար, իսկ հիմա ԱԺ ՀՀԿ խբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, տարեցտարի հարստանում է: Միայն 2017 թվականին նա միանգամից 12 հողամաս է գնել, այն էլ՝ ահավոր էժան գնով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 8-ի նիստից բացակայում էր նաեւ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
Լոռու մարզի Շնող գյուղում 56-ամյա բարեկամուհու բռնաբարության, ապա սպանության մեջ մեղադրվող 24-ամյա Արսենը դատապարտվել է 14 տարի ժամկետով ազատազրկման:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին և մայիսի 11-ին ժամը 12.00-19.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ ներառյալ Գոմաձոր թաղամասի, ինչպես նաև Վարսեր համայնքի ջրամատակարարումը:
Գրպանահատություն թիվ 47 երթուղայինում: Դեպքից ժամեր անց ոստիկանները հայտնաբերել են գրպանահատին:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին, ժամը 14.15-ին, Ջրվեժ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արթուր Խ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանը գտնվում է Երեւանում եւ կատարում իր պաշտոնեական պարտականությունները:
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ուսանողներին վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին:
Մայիսը վճռորոշ ճակատամարտերի ամիս է մեզ համար: Հաղթակա՛ն ճակատամարտերի: 1945-ի մայիսի 9-ը, 1992-ի մայիսի 9-ը. զուգադիպություն է գուցե, բայց՝ ոչ պատահականություն: Պատահական հաղթանակներ չեն լինում:
Հանցագործի վնասազերծմանը մասնակցած քաղաքացիները պարգևատրվեցին:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին, որը կազմակերպել է «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:
«Հայ դիրքապահները սահմանային ռեժիմը խախտելու պահին կարողացել են վնասազերծել 6 հոգուց բաղկացած Բանգլադեշի քաղաքացիների խումբ։ Համապատասխան աշխատանք կատարելու համար նրանց փոխանցել են ԱԱԾ-ին»,- այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։
Նախագաh Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի և պատերազմի վետերանների, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ազատամարտիկների հասարակական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին:
Ոոստիկանության Արմավիրի, Էրեբունու բաժինների և ԱՎՎ Արմավիրի անձնագրային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 8-ին, ժամը 11.20-ին, կամավոր Արմավիրի բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Արտավազդ Վ.-ն:
Մայիսի 9-ի ցերեկը, 10-14-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Այսօր՝ մայիս 9-ին, կառավարության շենքի հետնամասով՝ Մելիք-Ադամյան փողոցով, դուրս է բերվել գործադիրի շենքում տեղակայված ԲՏՌ զրահամեքենան։
Մայիսի 9-ին, ժամը 10:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Նաիրի» հյուրանոցային համալիրին հարակից ձորում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 9-ին գործարկել է թարմացված mil.am կայքը, իսկ նույն օրը երեկոյան հասանելի կլինի «Իմ բանակ» բջջային հավելվածը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու մի խումբ պաշտոնատար այրեր, հասարակական գործիչներ Ստեփանակերտի հուշահամալիրում մասնակցեցին Հայրենական պատերազմում, Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակի ոգեկոչման արարողությանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ: