Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Լոռու մարզի Շնող գյուղում 56-ամյա բարեկամուհու բռնաբարության, ապա սպանության մեջ մեղադրվող 24-ամյա Արսենը դատապարտվել է 14 տարի ժամկետով ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ Արսենը 2016 թվականի մայիսի 10-ին` ժամը 02-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում գնացել է Շնող գյուղի իր ազգական, «շիզոֆրենիա պարանոիդ ձև, մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ հոգեկան հիվանդությամբ տառապող իր բարեկամուհու տուն, որտեղ նախ առաջարկել է, ապա փորձել է սեռական հարաբերություն ունենալ վերջինիս հետ։
Առաջարկը բարեկամուհին մերժել է: Վրդովվելով բարեկամուհու կողմից իր հանգուցյալ հոր հասցեին հնչեցրած հայհոյանքից ու ոստիկանության մարմիններին դիմելու դիրքորոշումից, Արսենն ապօրինաբար կյանքից զրկելու և սեռական հակումն այնուամենայնիվ բավարարելու դիտավորությամբ՝ կպչուն ժապավենով փակել է նրա բերանը, խալաթով կապել ձեռքերն ու սրբիչի գործադրմամբ փակելով շնչուղիները` խեղդամահ է արել նրան։
Դրանից անմիջապես հետո Արսենը սեռական հարաբերություն է ունեցել բարեկամուհու հետ, այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու և վերացնելու նպատակով մասամբ այրել է կնոջ դին ու անկողնային պարագաները։
Արսենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մանրամասները՝ Փաստինֆո կայքում: