Բաժիններ՝

Վահագն Հարությունյանը Երևանում է. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանը գտնվում է Երեւանում եւ կատարում իր պաշտոնեական պարտականությունները:

«Այսօր մամուլում լուրեր են տարածվել, թե, իբր, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանը 3 օր առաջ մեկնել է Հայաստանից:

Տեղեկացնում ենք, որ նշված լուրերը չեն համապատասխանում իրականությանը եւ Վ.Հարությունյանը երեք օր առաջ չի մեկնել Հայաստանի Հանրապետությունից, նա գտնվում է Երեւանում եւ կատարում իր պաշտոնեական պարտականությունները:

Պարզաբանում ենք, որ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը արձակուրդ է վերցրել 2018 թվականի մարտ ամսին` ընտանեկան խնդիրների պատճառով և մարտի 27-ին մեկնել է Մոսկվա, ապա Գերմանիա:

Վ.Հարությունյանը Երեւան է ժամանել մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը»,- ասված է պարզաբանման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031