Կասկածելի ունեցվածք. Արամ Հարությունյանը տարեցտարի հարստանում է. նա ահավոր էժան գնով 12 հողամաս է գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկար տարիներ նախարար, իսկ հիմա ԱԺ ՀՀԿ խբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, տարեցտարի հարստանում է: Միայն 2017 թվականին նա միանգամից 12 հողամաս է գնել, այն էլ՝ ահավոր էժան գնով:

«Ժողովուրդ» օրաթերթը Հարությունյանի պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ նա 150 հազար դրամով գնել է նաեւ հասարակական նշանակության շինություն:

Բավականին ճոխ գնումներ է նա արել անցած տարում, մասնավորապես 40 մլն դրամով գնել է «Mercedes-Benz S 500 L 4 Matic» մակնիշի ավտոմեքենա:

Արամ Հարությունյանի դրամական միջոցները, ըստ պաշտոնական հայտարարգրի, կազմել են 1178 դրամ, 1 մլն 531 հազար 718 դոլար, 4202 եվրո:

Որպես եկամուտ նա հայտարարգրել է աշխատավարձը՝ ամսական 337 հազար դրամ, մեկ ընկերությունից ստացած 166 մլն 469 հազար դրամի չափով շահաբաժինը, վարձակալության դիմաց ստացած 2,7 մլն դրամը եւ տրված փոխառությունների դիմաց 33 մլն 635 հազար դրամի չափով ստացած տոկոսը:

Համաձայնեք՝ մշտապես պետական պաշտոններ զբաղեցրած անձի համար այս ամենը խիստ կասկածելի է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս