Կազմել են կեղծ հաշվապահական հաշվառման, ֆինանսատնտեսագիտական, ծրագրային փաստաթղթեր:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Շահեն Իկիլիկյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազները պատերազմ են հայտարարել քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների դեմ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Մայիսի 8-ին՝ ժամը 03:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Կարմիր քար կոչվող թաղամասի մոտակայքում «Opel Vektra A» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրանցքը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մայիսի 7-ին՝ ժամը 21:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 8-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 8-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Նուբարշեն վարչական շրջանի` 6, 10, 12, 13, 17 փողոցների և Ա թաղամասի ջրամատակարարումը:
Սպանված կանայք, երեխաներն ու տարեցները լճերի մեջ թաղվեցին։ Հայկական կոտորածների (Հայոց ցեղասպանության-Ակունքի խմբ.) 103-րդ տարելիցի ժամանակ էլ երբեմն մարդու ոսկորներ, երբեմն էլ սպանվածներին պատկանած իրեր են լճից դուրս գալիս։
Վաղը 12:00-ին ԱԺ-ում սկսվում է վարչապետի ընտրությունը:
Ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության պահաբաժնում գտնվող պաշտպանական նշանակության արհեստական սոճուտի տարածքում ապօրինի թվով 408 հատ տարբեր տեսակի ծառեր հատելու արդյունքում առանձնապես խոշոր վնաս պատճառելու, ինչպես նաև նույն մասնաճյուղի կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:
System of a Down խմբի մենակատար, աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանն մայիսի 7-ին մասնակցեց Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննված` դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու հանցագործության երկու դեպքերի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը:
Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիները դիմավորում են Սերժ Թանկյանին (ուղիղ):
Արցախյան ազատամարտի ամենացավագին դրվագներից մեկը Ոսկեպարի ողբերգությունն էր:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է վերջին 19 ամսում ՏՀՏ ոլորտի հիմնական ձեռքբերումները:
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության, մշակույթի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայիսի 25-ին նախատեսված «Վերջին զանգի» միջոցառումները պաշտաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով համագործակցել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում ապահովել «Վերջին դասի» միջոցառումների անցկացումը:
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է իրավախախտման 11 դեպք, որոնց մասով իրականացվել են քանդման աշխատանքներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել տարբեր քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված երկու քրեական գործ:
Շիրակի պետական համալսարնի ռեկտորը շարունակում է հերքել իր նկատմամբ հնչող մեղադրանքերը:
Շիրակի թեմի «Ճռճռան» գրատունը ներկայացել է նոր նախաձեռնությամբ:
Հանրապետٳթյան Նախագահի նստավայրի դիմաց մայիսի 7-ին բողոքի ակցիա անցկացրեցին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները:
Մայիսի 6-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Մայիսի 7-ին, ժամը 12:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Պետական հատվածի արդիականացման» երրորդ ծրագրի և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարություների միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում կնքված դրամաշորհային ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է իրականացնել պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) մշակման և ներդրման աշխատանքներ:
ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ ուսումնասիրվում է սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նպաստների տրամադրման գործընթացում պետական շահերի պաշտպանության ոլորտը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրած կալանավորումը փոխվեց:
Հայաստանում մինչև 500 ԿՎտ հզորությամբ 314 արևային կայան միացված է էլ. ցանցին, իսկ 85-ը միացման փուլում են, ընդհանուր հզորությունը 5.2 ՄՎտ է: