ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի որոշման մեջ:
«Մարդիկ, ովքեր օֆշորներում գումարներ ունեն, պարզապես պետք է շահավետ պայմաններով պարտատոմսեր գնեն, իսկ մեր պարտատոմսերի եկամտաբերությունը գրավիչ է»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում հատուկ բաժին է բացվել, որտեղ մանրամասն տեղեկատվություն է ընդգրկվում Հաղթանակի շքերթի մասին:
Լրատվամիջոցներից մեկն այսօր բացահայտ ապատեղեկատվություն է տարածել Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գնումներից մեկի վերաբերյալ:
Հաշվի առնելով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 դպրոցի ուսուցիչների և աշակերտների դժգոհությունը տնօրեն Ռուզաննա Ազիզյանի գործունեությունից և այն հանգամանքը, որ ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա կատարված զինված ավազակային հարձակմամբ զուգորդված երկու անձի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, ում ուսուցիչները, ծնողները և երեխաները մեղադրում են ապօրինությունների մեջ, հրաժարական է տվել: Վերջին օրերին դպրոցում դասադուլ է եղել և երեխաներն ու ծնողները ներկայացրել են դպրոցում տիրող վիճակն ու բարքերը:
«Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկներ Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի գործով առաջիկա դատական նիստում ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը:
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 4-ին, ժամը 22.00-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Անահիտ Ս.-ն:
Գյումրու ծննդատան նոր տնօրեն Արմինե Էլբակյանը պաշտոնավարման 10-րդ օրը հրաժարականի դիմում է գրել:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարի վերացման, վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 5-ին ժամը 9:00-ից մինչև ժամը 18:00 դադարեցվելու է Կոտայքի մարզի Արտավազ, Փյունիկ, Մեղրաձոր, Մարմարիկ, Կաքավաձոր, Ձորակ, Աղավնաձոր գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Երևանի Մոնթե Մելքոնայնի անվան թիվ 11 դպրոցում դասադուլը շարունակվում է: Նրանք պահանջում են, որպեսզի դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը հրաժարական տա:
Մայիսի 4-ին, ժամը 17:13-ից մինչև 17:41-ը ՀՀ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային կայանքներից Արագածոտի մարզի Կարբի և Օհանավան համայնքների տարածքներում տեղակայված 15 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ, կատարվել է 2872 կրակոց:
ՏԿԶ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողների հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել է նախարարության կողմից որդեգրված գործունեության հիմնական ուղղությունները, կատարվող աշխատանքների ընթացքը, վարչատարածքային բարեփոխումների արդյունքները, ինչպես նաև տարածքային կառավարման բնագավառում արձանագրված ձեռքբերումները։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Գևորգ Մխիթարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Երևանում անչափահասին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, այս օրերին բուհերի որոշ ուսանողներ, որոնք հանրահավաքների մասնակցության պատճառով չեն ներկայացել քննություններին, հիմա արդեն փորձում են խուսափել դրանք հանձնելուց, դասախոսներին պարտադրելով նշանակել իրենց գնահատականներն առանց քննության:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Փաստ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից մշակվել է նախագիծ դատավորի՝ իր մշտական բնակության վայրից դուրս նշանակման դեպքում բնակարանի վարձի փոխհատուցում ստանալու մասին:
Մայիսի 5-ին՝ ժամը 04:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը։
Մայիսի 5-ին՝ ժամը 07։13-ին, ՍՊՏԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 06:55-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.240 և արևելյան երկայնության 44.500 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Երևան քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ:
ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվեանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ:
Արմեն Դուլյանը Facebook-ում գրել է:
Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը Facebook սոցցանցի իր էջում մեջբերել է Սեյրան Օհանյանի հարցազրույցից մի հատված և գրել:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս Աշոտ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Գյումրու Լևոն Մադոյան փողոցի թիվ 53 տան բնակիչ Արևիկ Ասատրյանն անտանելի պայմաններում է ապրում:
Պետական ոչ առևտրային հիվանդանոցներում բժշկական կադրերին այսուհետև կընդունեն ոչ թե պարզապես տնօրենի ընտրությամբ, այլ բացառապես բաց մրցույթի արդյունքում: