
Հայտնի է «Նաիրի» հյուրանոցային համալիրին հարակից ձորում հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը

Մայիսի 9-ին, ժամը 10:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Նաիրի» հյուրանոցային համալիրին հարակից ձորում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացի Վ. Մ.-ի (1931 թ.) դին: