
Երևանում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 9-ին՝ ժամը 19:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:39-ին, մարվել՝ 19:48-ին:
Պարզվել է, որ Բաշինջաղյան փողոցի տներից մեկի մոտակայքում ամբողջությամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան: