Իրանում բեռնատարի հետ ավտոբուսի բախման հետևանքով 27 մարդ է զոհվել. Mehr

Առնվազն 27 մարդ է զոհվել Իրանի արեւմուտքի Քրդստանի նահանգի Սենեդեջ քաղաքում ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով: Հուլիսի 11-ին այս մասին հաղորդել է Mehr գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ բախվել են մարդատար ավտոբուսը եւ նավթամթերք փոխադրող բեռնատարը: Երկու փոխադրամիջոցներն էլ բռնկվել են: Հաղորդվում է, որ ավելի քան տասը մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել: Նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031