Հուլիսի 8-ին՝ ժամը 02.30-ին, Երեւանի Դավիթաշեն» կամրջի վրա իրար են բախվել «ՎԱԶ-2114» եւ «Լեքսուս» մակնիշների ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 32-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ Հանրապետական կենտրոնական հավաքակայան:
Հուլիսի 8-ին` ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 54-ամյա վարորդը Այվազովսկու և Ավանեսովի փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 1999 թ. ծնված Մերի Ղ.-ին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 10-ին կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի օրակարգային հարցերից կլինի վերջին օրերին ստեղծված իրավիճակի քննարկումը:
Հուլիսի 8-ին՝ ժամը 22.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Քրիստափորի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը, մայթի եզրաքարերին, ապա՝ կողաշրջվել. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղամավան գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Հ.Զաքարյանի սպանության դեպքի առթիվ։
Հուլիսի 5-ին հաղորդվել էր Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղի բնակչուհի 2002թ. ծնված Դ. Ա-ի անհետ կորելու մասին:
Մեր մտահոգության և անհանգստության պատճառ է դարձել վերջին օրերին Սուրբ Էջմիածնում ծավալվող իրադարձությունները, որի ընթացքում «Նոր Հայաստան՝ Նոր կաթողիկոս» նախաձեռնությունը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը շահարկելով, դիմել են ծայրահեղ քայլի՝ բռնազավթելով Վեհարանը:
Այսպիսի ուշադրությունը մեկ անձի նկատմամբ ճիշտ չէ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն բանակ ճանապարհելու մասին։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
վ
Հուլիսի 8-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 21-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենային։ «Մերսեդես Ց-180»-ի վարորդ Հովհաննես Մարդոյանը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Մեր որդին զինվոր է արդեն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղադրելով այս լուսանկարը:
Հուլիսի 7-ին՝ ժամը 04.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 223-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Վոլվո» բեռնատարին. «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 36-ամյա ուղեւորը` Ջոնիկ Հովսեփյանը, տեղում մահացել:
Տեր Ասողիկն ընդգծեց՝ նման հայտարարություններ անում են մարդիկ, ովքեր Գեղարդին երբեք չեն առնչվել, Գեղարդն իր օրում երբեք չեն տեսել, Գեղարդով չեն զբաղվել, համեմատականը չեն կատարել և անտեղյակ են պատմական փաստաթղթերին, վկայություններին.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը բանակ է զորակոչվում շատ լավ, բարձր տրամադրությամբ: Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զույցում Աշոտ Փաշինյանը նշեց, որ այսօր բանակ մեկնող բոլոր նորակոչիկների տրամադրությունը բարձր է:
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զորակոչվում է բանակ։ Հիշեցնենք, որ Ա. Փաշինյանը դիմում է գրել՝ ԼՂՀ-ում ծառայելու համար։
Ինչպես այսօր 168.am-ի հետ զրույցում հայտնեց տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, եթե 2 օր առաջ ռուսական կողմից ավտոմեքենաների հերթի երկարությունը 6-7 կմ էր կազմում, երեկ արդեն մոտ 3.5 կմ էր, նաև թողունակության ժամանակային մասն է կրճատվել, այսինքն՝ մեքենաները համեմատաբար ավելի արագ են անցնում։
Հուլիսի 9-ին, ժամը 10:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի տակ դի կա. դժվարանցանելի վայրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեծարգո պարոն վարչապետ, ես էլ, ինչպես շատերը մեր ժողովրդի մեջ, հետևում եմ Ձեր հաջողություններին և ուրախանում, որ այստեղ կամ այնտեղ արդարության ծիլեր են ի հայտ գալիս և ժողովրդի համար դառնում հույսի և հավատի առհավատչյա:
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 24-րդ կմ-ում գտնվող թունելում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով՝ Վանաձոր-Ալավերդի (Մ-6) մայրուղին շուրջ 1 ամիս ժամը 08։00-20։00-ն փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 800 ահազանգի են արձագանքել:
Ապրիլի 3-ին հաղորդվել էր, որ «մեջքի շրջանի կտրած-ծակած վերքով» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վարուժան Հ.-ն:
ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարություն է արել՝ պատասխանելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և դրա առանձին անդամների հայտարարություններին:
Հուլիսի 9-ին, ժամը 09:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռաֆայել Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին բնակարանում ընկել է և չի կարողանում մոտենալ, բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 5-ին, ժամը 23.00-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 102 տան մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա մի կնոջ, ապա բախվել է կայանված «Նիսսան» մակնիշի ավտոմեքենային:
Հանգստի ակտիվ շրջանին ընդառաջ` հուլիսի 13-ից սեպտեմբերի 2-ը` ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00-ից 22:00-ը, Երևան-Սևան-Երևան ճանապարհահատվածում կսահմանվի շտապօգնության լրացուցիչ հերթապահություն:
Հուլիսի 9-ին, ժամը 10:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի Ալավերդյան փողոցի տներից մեկի տանիքում: