«Վարչական պատասխանատվությունից կազատվի շուրջ 150 հազար անձ». Համաներում՝ ճանապարհային երթևեկության իրավախախտումների ոլորտում
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծը։
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարդատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ այս օրինագծով առաջարկում են համաներում իրականացնել ճանապարհային երթևեկության ապահովման բնագավառի վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ։ Նա նշեց, որ կներվի մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված իրավախախտումների համար վճարվելիք 13.7 միլիարդ դրամի չափով գումար։
«Վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150 հազար անձինք։ ներառված չեն հետևյալ իրավախախոտւմները. առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների համար նախատեսված գունածածկապատկերներն օգտագործելը, չհաշվառված կամ կեղծված համարանիշով տրանսպորտային մջոցներ վարելը, տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառված համարնիշն այլ անձի հանձնելը, հարբած վիճակում տրանսպորտային միջոցը վարելը, ոստիկանի՝ «կանգառ» ազդանշանին չենթարկվելը և այլն»,- նշեց նախարարը։
Նա ասաց, որ այս ոլորտում կառավարությունը լուրջ բարեփոխումներ է նախաձեռնել, որի շրջանակներում որոշվել է համաներում կատարել. «Այս համաներումը բավականին կբարելավի մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակը»։