Հայաստանի ռուսական ռազմակայանի ավիաբազայում ստացվել են արդիականացված ՄիԳ-29 կործանիչներ
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ռազմական ավիացիոն բազայում ստացվել են երկու չորրորդ սերենդի ՄիԳ-29 բազմանպատակ ճակատային թեթեւ կործանիչներ:
Միգ-29 ինքնաթիռները, որոնք արդիականացումից հետո ստացվել են ռուսական ռազմական ավիաբազայում, թույլ են տալիս հուսալիորեն պաշտպանել օդային սահմաններն ԱՊՀ-ի երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի շրջանակներում եւ կանոնավորապես կատարել ուսումնական թռիչքներ՝ միավորման մարտական պատրաստության ծրագրի նորմատիվներով:
Միավորման ինժեներա-տեխնիկական կազմը մեկ ամսվա ընթացքում կանցկացնի ինքնաթիռների հավաքում եւ դրանք շարք մտցնի, ինչից հետո օդաթռիչքարանում կհատկացվեն հատուկ սարքավորված կայանատեղեր, այդ թվում հավաքման-քանդման մոդուլներ նոր ավիացիոն տեխնիկան պահելու համար: