Ոստիկանությունը՝ Ճամբարակ-Բերդ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի մասին. հայտնի է մահացած կնոջ ինքնությունը
Հուլիսի 10-ին` ժամը 19.00-ի սահմաններում, «Միցուբիշի-ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Բերդ ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը։
Մեքենայի վեց ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 38-ամյա Անուշ Խաչատրյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։