
Արմեն Ջիգարխանյանը դատական հայց է ներկայացրել նախկին կնոջ դեմ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի փաստաբանը դատական հայց է ներկայացրել դերասանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ: Ջիգարխանյանը պահանջում է բարոյական վնասի փոխհատուցում մի քանի միլիոն ռուբլու չափով: Այս մասին հաղորդում է «Interfax»-ը:
«Քրեական գործի շրջանակում, որն այսօր ուղարկվել է դատարան, մենք արդեն հայց ենք ներկայացրել բարոյական փոխհատուցման վերաբերյալ՝ կապված Ջիգարխանյանի ծառայողական գրասենյակում գաղտնի տեղադրված տեսախցիկի ձայնագրությունը հրապարակելու հետ»,- ասել է Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը:
Փաստաբանը չի հստակեցրել, թե բարոյական վնասի փոխհատուցման համար որքան գումար են սահմանել, միայն նշել է, որ խոսքը մի քանի միլիոնի մասին է: