Բաժիններ՝

ՀՀ ԱՍՀ նախարարության տարածքային գործակալությունների 87 պաշտոնյաներն ստացել են մոտ 34.8 մլն դրամի կաշառք. ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանության ծառայողները բացահայտել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների 87 աշխատակիցների և պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն բնույթի 166 հանցագործություն. 175 քաղաքացու նպաստառուների ցուցակներում ընդգրկելու համար գործակալությունների տեսուչներն ու ղեկավարները որպես ապօրինի վարձատրություն, այլ կերպ ասած՝ կաշառք, պահանջել ու ստացել են ընդհանուր առմամբ՝ 34 միլիոն 777 հազար դրամ: Այս մասին տեղեկացրին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների աշխատակիցների և պաշտոնատար անձանց տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում: Հուլիսի 25-ից 27-ը վարչության աշխատակիցները համագործակցեցին մայրաքաղաքի և հանրապետության ութ մարզերի տարածքային ստորաբաժանումների հետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվեց տարածքային գործակալությունների 87 աշխատակիցների և պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն բնույթի 166 հանցագործություն:

Մասնավորապես,175 քաղաքացու նպաստառուների ցուցակներում ընդգրկելու համար գործակալությունների տեսուչներն ու ղեկավարները որպես ապօրինի վարձատրություն, այլ կերպ ասած՝ կաշառք, պահանջել ու ստացել են ընդհանուր առմամբ՝ 34 միլիոն 777 հազար դրամ:

Բացի այս, բացահայտվել են գործակալությունների աշխատակիցների կողմից փաստաթղթերը կեղծելու եղանակով ցուցակներում ընդգրկված քաղաքացիների անվամբ ձևակերպված ընդհանուր ավելի քան 8 միլիոն դրամ յուրացնելու կամ վատնելու դեպքեր:

Բոլոր դեպքերով նախապատրաստվում են նյութեր, իսկ մի մասով արդեն հարուցված քրեական գործերն ուղարկվել են քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:

Միջոցառումները շարունակվում են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս