 
                        Նոր որոշմամբ կկարգավորվեն բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները
 
                                    «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ արդյունքում կապահովվեն բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները և կսահմանվեն բարեգործության կարգավորման իրավական հիմքերը:
Տարբեր գերատեսչությունների ղեկավարներ ներկայացրել են իրենց տեսակետներն ու դիտարկումները նախագծի վերաբերյալ:
Տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշումն ընդունվեց: «Որոշումն ընդունենք այս ձևով մինչև առաջին խնդրի առաջացումը: Երբ խնդիր առաջանա, կոնկրետ կքննարկենք»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        