Բաժիններ՝

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 23-ի երեկոյան սպանության մեջ մեղադրվող կալանավոր է մահացել:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

«Քրեակատարողական հիմնարկում վատացել է կալանավորի ինքնազգացողությունը, ինչի համար շտապօգնություն է հրավիրել: Քրեակատարողական հիմնարկ ժամանած շտապօգնության բժիշկն արձանագրել է կալանավորի կենսաբանական մահը»,-ասացին ՔԿՎ հանրային կապերից:

ՔԿՎ հանրային կապերի բաժնից նշեցին, որ կալանավորը մեղադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս