Բաժիններ՝

Հոգեպես անհավասարակշիռ վիճակում քաղաքացին սպառնացել է ինքնասպանություն գործել

Օգոստոսի 23-ին՝ ժամը 14:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և սպառնում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Ա. Ն.-ն (ծնված 1966 թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և ցանկացել է ինքնասպանություն գործել:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել Ա. Ն.-ին: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս