Բաժիններ՝

Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ` Երևանի անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա ոչ աշխատանքային օրերին

«Երևանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» Ժամանակացույցի 8-րդ կետի համաձայն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթղերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 29.08.2018թ. ժամը 18.00-ն։

Գրանցման համար պահանջվող՝ տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում օրենքով սահմանված ժամկետով հաշվառված լինելու տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ Երևանի անձնագրային ծառայությունները սույն թվականի օգոստոսի 25-ին և 26-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով 10.00-15.00։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս