Արման Թաթոյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր՝ հաշվի առնելով նաև դեսպանի երկարամյա աշխատանքի փորձը մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներում: Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ ներգրավված է այլ երկրների բարեփոխումների ծրագրերին։

Ավելին, անցյալ տարի Պաշտպանի աշխատակազմի փորձն ուսումնասիրելու համար Հայաստան են այցելել այդ երկրների պատվիրակությունները։

Դեսպանը կարևորել է Պաշտպանի աշխատանքը եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում փոխանակման ծրագրեր իրականացնել Լիբանանի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի հետ։

Տեսանյութեր

Լրահոս