Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստաակումբի անդամ, ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ասկերովը լքում է հեռուստանախագիծը:
Կառավարության սեպտեմբերի 6-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու մասին հարցը:
Հորթերի գողություն Վայոց ձորի մարզում. տեղի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը:
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։
Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը տեղյակ է առաջիկայում Նիդերլանդների կողմից հայազգի երկու երեխաների՝ 13-ամյա Հովիկին և 12-ամյա Լիլիին արտաքսելու մասին:
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ բացահայտվեցին պաշտոնատար անձի կողմից յուրացման դեպքեր։Յուրացնողը՝ Այգեպար համայնքի նախկին ղեկավարն էր։
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր Աստանայում մասնակցել է «Աֆղանստանում կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնումը» խորագրով տարածաշրջանային համաժողովին:
ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից ՀՀ ոստիկանության պետին ուղղված գրության հիման վրա Ոստիկանության ՊՊԳ վարչությունում իրականացված ծառայողական քննության շրջանակում կատարված հիշյալ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի 2015-2018թթ. ֆինանսական գործունեության ստուգման վերաբերյալ փաստաթղթերը:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ասուլիսի վերաբերյալ:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 19.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Սվաճյան փողոցի թիվ 42 հասցեի մոտից «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2000 թ. ծնված Էրիկ Ա.-ն և «կողի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ՝ 2000 թ. ծնված Ալեն Ի.-ն:
Ռուսաստանին պաշտոնապես մեղադրել են Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալների եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման մեջ:
Սեպտեմբերի 2-ին Էջմիածնի Կոմունարների փողոցի մի տնից փորձել էին գողություն անել:
Հայաստանի ռուսական ռազմակայանի Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) ստորաբաժանման զինծառայողները երկկողմ վաշտային մարտավարական վարժանքների շրջանակներում դիմագրավել են պայմանական հակառակորդի գրոհը, որը զանգվածային բնաջնջման զենք էր կիրառել «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի առթիվ:
Սեպտեմբերի 5-ին, 8-10-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Լեյտենանտի 3 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։ Համակարգի տարբեր ստորաբաժանումների 3 ծառայողներ առաջին սպայական ուսադիրները սեպտեմբերի 5-ին ստացան անձամբ ոստիկանության պետից։
Երևանի «Ուլիս» ֆուտբոլի ակումբի նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը` ըստ որի ինքը դեռևս 2015 թվականից մեղադրվում է պայմանավորված հանդիպումներ անցկացնելու և խաղադրույքներով հսկայական գումար վաստակելու մեջ:
Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում խախտումների հետքերով ներկայում ընթանում են ստուգումներ:
Հայաստանի ռուսական ռազմակայանի անձնակազմը ոտքի է հանվել ուսումնական տագնապի ազդանշանով եւ վարժանքների շրջանակներում ուղարկվել տեղական զորափորձարաններ:
Նոր քրեական գործ է հարուցվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքից տեսակադրերի հրապարակման փաստով:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաք կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը սեպտեմբերի 5-ին վթարի է ենթարկվել:
ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքը:
Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ձեռք բերել։
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, ասաց, որ իրենց ուսումնասիրություներով՝ ամենախայտառակ չարաշահումները տեղի են Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում:
«Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Որսագողության կասկածանքով երկու տղամարդ բերման է ենթարկվել ոստիկանություն:
ՀՀ երկու օդանավակայաններում օգոստոսին սպասարկվել է 347 492 ուղևոր՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 18.5 տոկոսով:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ իրենց հայտնել են, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի վերջնամասում մարդ կա ընկած:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գուրգեն Մահարու փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: