
Հայաստանում 2 հազարից ավելի ռուս զինծառայողներ են տագնապի ազդանշանով ոտքի հանվել վարժանքների շրջանակում

Հայաստանի ռուսական ռազմակայանի անձնակազմը ոտքի է հանվել ուսումնական տագնապի ազդանշանով եւ վարժանքների շրջանակներում ուղարկվել տեղական զորափորձարաններ:
«Հայաստանի ռազմակայանի անձնակազմը ուսումնական տագնապի ազդանշանով կատարել է մարտունակության ստուգման միջոցառումներ եւ առաջադրանք ստացել՝ շարժվել դեպի «Կամխւդ» եւ «Ալագյազ» զորափորձարաններ»,- նշել են մամուլի ծառայությունում: Մեկշաբաթյա դաշտային ելքի ընթացքում զինծառայողները կկատարեն հատուկ մարտավարական պատրաստության, մարտական մեքենաների վարման, հրաձգային զենքից, մարտական մեքենաների ու տանկերի սպառազինությունից հրաձգության նորմատիվները:
Միջոցառման եզրափակիչ փուլը կդառնան երկկողմ զորավարժությունները, որոնց ընթացքում վաշտային տակտիկական խմբերը ուսումնամարտական առաջադրանքներ կկատարեն հրետանու, տանկերի, կործանիչ ու բանակային ավիացիայի ինքնաթիռների ու ուղղաթիռների հետ փոխգործակցությամբ:
Ընդամենը զորավարժություններում ներգրավված են 2 հազարից ավելի զինծառայողներ եւ շուրջ 400 միավոր ավտոմոբիլային ու զրահատանկային տեխնիկա, ինչպես նաեւ ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24Պ, Մի-8ՄՏՎ ուղղաթիռներ եւ ժամանակակից անօդաչու թռչող համալիրներ: