Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստաակումբի հայտնի ադրբեջանցի անդամը լքում է հեռուստանախագիծը
Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստաակումբի անդամ, ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ասկերովը լքում է հեռուստանախագիծը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Ռովշան Ասկերովը խաղը լքելու մասին հայտնել է «ֆեյսբուք»-ի իր էջում կատարված գրառմամբ:
Ասկերովը գրառման մեջ նշել է, որ արդեն ժամանակն է, որ լքի ակումբը:
«Ժամանակն է խոստովանելու ակնհայտը՝ ակումբի խաղացող Ռովշան Ասկերովի ժամանակը սպառվել է: Ճիշտ պահին հոլակը կանգնեցնելը առանձին վարպետություն է»,- նշել է նա:
Ասկերովը նշել է նաև, որ խաղը լքում է ինքնակամ:
«Այլևս չխաղալն իմ որոշումն է և միայն իմ»,- գրառմամբ ասել է Ասկերովը:
1998—2018. Двадцать лет в телевизионном клубе «Что? Где? Когда?». Игра, изменившая жизнь. Игра, подарившая главные…
Gepostet von Rovshan Askerov am Dienstag, 4. September 2018