
Ռուսաստանին պաշտոնապես մեղադրեցին Սկրիպալների դեմ մահափորձի մեջ

Ռուսաստանին պաշտոնապես մեղադրել են Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալների եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման մեջ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ գրոհի համար պատասխանատու են Ռուսաստանի հատուկ ծառայությունները:
Նա նշել է, որ հանցագործությունը կատարել են երկու ռուսաստանցիներ՝ ռուսական ռազմական հետախուզության աշխատակիցներ, որը հայտնի է նաեւ որպես ԳՀՎ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Հիմնվելով հետախուզության տրամադրած տեղեկատվության վրա՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը եկավ այն եզրակացության, որ այդ երկու մարդիկ, որոնց անունները նշել են ոստիկանությունը եւ Թագավորական դատախազական ծառայությունը, ռուսական ռազմական հետախուզության ծառայողներ են»,-ասել է նա:
Բրիտանական կառավարության ղեկավարը նաեւ նշել է, որ գործողությունն ամենայն հավանականությամբ արտոնված է եղել Կրեմլի կողմից: