Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախույզ-քիմիկոսները դիմագրավել են պայմանական հակառակորդի գրոհը

Հայաստանի ռուսական ռազմակայանի Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) ստորաբաժանման զինծառայողները երկկողմ վաշտային մարտավարական վարժանքների շրջանակներում դիմագրավել են պայմանական հակառակորդի գրոհը, որը զանգվածային բնաջնջման զենք էր կիրառել «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում:

Վարժանքների ընթացքում հետախույզ-քիմիկոսները հետախուզական քիմիական մեքենաներով (ՀՔՄ-6) մեկնել են հակառակորդի կողմից թունավոր նյութերի կիրառման շրջան, հայտնաբերել տեղանքի վարակված շրջանը, որոշել թունավոր նյութի տեսակը եւ տեղանքում դրա ակտիվության սահմանները, ինչից հետո կատարել են ռազմական տեխնիկայի ու տրանսպորտի ակտիվազերծում, գազազերծում եւ վարակազերծում: Նաեւ ՀՔՄ-6-երի անձնակազմերը կատարել են լեռնային-ժայռոտ կտրտված տեղանքում ցերեկային ու գիշերային ժամերին մեքենաների վարման նորմատիվները:

Երկկողմ վաշտային մարտավարական վարժանքները Հայաստանում անցկացվում են ռուսական զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանում: Օրական դրանց մասնակցում են 500-ից ավելի զինծառայողներ, վարժանքներում գործի է դրված շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս