Բաժիններ՝

Վալերի Օսիպյանը սպայական կոչումներ է շնորհել

Լեյտենանտի 3 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։ Համակարգի տարբեր ստորաբաժանումների 3 ծառայողներ առաջին սպայական ուսադիրները սեպտեմբերի 5-ին ստացան անձամբ ոստիկանության պետից։
Նրանք աչքի են ընկել բարեխիղճ և սրտացավ ծառայությամբ։

Վալերիյ Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են արդեն միջին խմբի պաշտոններում։ Ոստիկանության պետը, շնորհավորելով սպաներին, հույս հայտնեց, որ նրանք օր օրի կավելացնեն մասնագիտական գիտելիքները, ծառայությանը կվերաբերվեն ավելի սրտացավ՝ ուղենիշ ունենալով, որ հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը յուրաքանչյուր ոստիկանի խնդիրն է՝ անկախ կոչումից ու պաշտոնից։

Վալերիյ Օսիպյանը ևս մեկ անգամ փաստեց՝ իրենց աշխատանքով ոստիկանի, և, առհասարակ, համակարգի պատիվը բարձր պահող ծառայողները մշտապես գնահատվելու և խրախուսվելու են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930