Բաժիններ՝

Պատահար «Ալմաստ» գործարանի մոտ. հայտնի է տուժածների ինքնությունը

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց 28 հասցեում գտնվող «Ալմաստ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ս. Մ., ծնված 1957 թ.), «Volkswagen Golf» մակնիշի (վարորդը՝ Տ. Ց., ծնված 1991 թ.), «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1964 թ.) և «Mercedes-Benz E-210» մակնիշի (վարորդը՝ Դ. Գ.) ավտոմեքենաները:

Փրկարարները «Mercedes-Benz E-210» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր՝ Ա. Ղ.-ին, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները Ա. Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Դ. Գ.-ինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել են և փակել «Volkswagen Golf» մակնիշի և «Mercedes-Benz E-210» մակնիշի ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս