
Երևանում քաղաքացին ընկել է փոսը. վիճակը ծանր է

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 23:48-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 16-րդ թաղամասում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 5 մ). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տան հարակից տարածքից Ս. Ս.-ին (ծննդյան տարեթիվը չի հաջողվել պարզել) դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճաը գնահատել են ծանր: