Բաժիններ՝

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է ռեստորանային համալիրի պատին և կողաշրջվել. տուժածների վիճակը ծանր է

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 05:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Տ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել «Պիկնիկ» ռեստորանային համալիրի պատին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Հ. Տ.-ն և ուղևորը՝ Հ. Խ.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս