Բաժիններ՝

Ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը մնում է ծայրահեղ ծանր

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, սեպտեմբերի 9-ին ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

49-ամյա Ա. Պ.-ն ունի մարմնի շուրջ 57 տոկոսի և շնչառական ուղիների 20 տոկոսի լուրջ այրվածքներ` 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի, և խորը վերքեր: Միացված է արհեստական շնչառության սարք:

Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում բժիշկները պայքարում են քաղաքացու կյանքը փրկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս