Բաժիններ՝

Հայաստանը Սիրիայում հումանիտար առաքելություն կիրականացնի

Հայաստանը Սիրիայում հումանիտար առաքելություն կիրականացնի՝ ի աջակցություն Հալեպում հայկական համայնքի: «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պաշտպանության նախարարության մասնագետների խումբը Սիրիայում գործելու է Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո: Գործողությունը լինելու է հումանիտար: Խոսքը բժիշկների և հումանիտար ականազերծման մասնագետների մասին է, ովքեր հումանիտար առաքելություն են իրականացնելու՝ ի աջակցություն հայ համայնքի»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս