Առինջ գյուղում ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

Սեպտեմբերի 8-ին, ժամը 19:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աճառյան փողոցի թիվ 54բ հասցեի մոտակայքում բախվել են «Volkswagen Passat» մակնիշի (վարորդը՝ Ա. Պ.), «Toyota Corolla» մակնիշի (վարորդը՝ Ա. Գ.) և «BMW 3» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ս. Գ.-ն, հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս